ԲԸՏՄ արձանագրած խախտումներով պետբյուջե է մուտքագրվել 530 000 դրամ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News 

ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականի օգոստոսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում կատարած ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրել է շրջակա միջավայրին վնաս հասցնելու թվով 11 դեպք:

«11 դեպքից 10-ով հաշվարկվել է 3 մլն 34 հազար 800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված թվով 5 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 393 հազար 500 դրամի չափով վնաս և նշանակվել է 300 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 3 մլն 34 հազար 800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 393 հազար 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել է 100 հազար ՀՀ դրամի չափով վարչական տուգանք»,- հայտնում են տեսչական մարմնից։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200 հազար ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 1 գործ  և նշանակվել է 181 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Ընթացիկ տարվա օգոստոսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 530 000 ՀՀ դրամ:

 --00—ՄՀ