«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 16, 24News

Thumbnail

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հրապարակել է իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները: Կուսակցությունն իրեն համարում է ազգային հենքի վրա ստեղծված սոցիալական ուղղվածության բարեփոխիչ քաղաքական ուժ: «Ազգային առաջընթաց» կուսակցության ծրագիրն ունի կարճաժամկետ և երկարաժամկետ բաղադրիչներ և հիմնված է հետևյալ չորս սկզբունքների վրա`

ա. սոցիալական վիճակի կտրուկ բարելավում, քանի որ պետության զարգացման նախապայմանը ծայրահեղ աղքատների բացակայությունն է և սոցիալական արդարությունը։ Միայն սոցիալապես ապահովված քաղաքացին կարող է զարգացնել տնտեսությունը և մասնակցել երկրի քաղաքական կյանքին։

բ. կրթության և տեղեկատվության մատչելիության ապահովում, քանի որ միայն կրթված ու տեղեկացված քաղաքացին կարող է կատարել գիտակցված ընտրություն և դրանով իսկ մասնակցել երկրի քաղաքական կյանքին։

գ. հասարակության ապակուսակցականացում այն հաշվով, որ պետական կառավարումն ու տեղական ինքնակառավարումը առավելագույնս զերծ մնան կուսակցական շահերի բախումներից։

դ. քաղաքացիներին ուղիղ ժողովրդավարության լծակների ընձեռում այն հաշվով, որ քաղաքացիներն ունենան իրական և գործուն լծակներ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերից դուրս ուղղակիորեն իրենց իշխանությունն իրականացնելու համար։

Վերը նշված ծրագրային հիմնադրույթների իրականացման նպատակով կուսակցությունն առաջ է քաշում հետևյալ ճանապարհային քարտեզը, որը կոչվում է կարճաժամկետ ծրագիր, որը 20 կետից բաղկացած առաջնային անելիքներն են: Կուսակցությունն ունի նաև երկարաժամկետ զարգացման ծրագիր։