Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկը վերակենդանացման բաժանմունքում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

երեծխա

Օգոստոսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։20-ի սահմանում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Սերգեյ Հ.-ն է։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Իջևանի ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Հ.-ի պապիկը՝ նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Հ.-ն, փայտով ծեծի է ենթարկել Սերգեյ Հ.-ին և 4-ամյա Նաիրի Ղ.-ին, ինչի հետևանքով որոշ ժամանակ անց Նաիրի Ղ.-ն նույնպես տեղափոխվել է հիվանդամոց։ Երեխաներից մեկին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և Սամվել Հ.-ն ձերբակալվել է։ 

--00—ԼՄ