Աշտարակի ոստիկանները խուզարկությամբ պայթուցիկ և թմրամիջոցներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News 

Օգոստոսի 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Բյուրական գյուղի տներից մեկում և օժանդակ շինություններում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Իրավապահները խուզարկությամբ հայտնաբերեցին մոտ 6 կգ պայթուցիկ, երկու փամփուշտ, մեկ պարկուճ և պոլիէթիլենային տոպրակով ու փաթեթով յուրահատուկ հոտով, չորացված մանրացված զանգված: 

Տանտերը հայտնել է, որ բուսական զանգվածները կանեփից պատրաստված թմրամիջոց են, ինքն է պատրաստել իր օգտագործման համար, իսկ պայթուցիկն ու փամփուշները պատկանել են հանգուցյալ հորը: 

Հայտնաբերվածն առգրավվել, փաթեթավորվել և ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին` համապատասխան փորձաքննություններ նշանակելու համար:

--00--ԱԹ