Մարտի 1-ի գործով դատական նիստը հետաձգվեց. դատարանը կողմերին ժամանակ տվեց պատրաստվելու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News 

դատ

Այսօր տեղի ունեցավ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն`ընդդեմ սևազգեստ մայրերի գործով հերթական դատական նիստը: 

Հայցվոր կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ապահովել իր ներկայությունը նիստին և խնդրել գործի քննությունը հետաձգել` հայտնելով նաև, որ դիրքորոշում է ներկայացնելու: 

Պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նկատեց` նման պայմաններում, եթե դատարանն ապահովել է կողմի պատշաճ ծանուցումը և հայցվոր կողմի ներկայացուցիչը հիմնավոր պատճառ չի բերել, գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժված:

Դատարանը որոշեց նիստը հետաձգել` կողմերին հնարավորություն տալով ապացույց ներկայացնելուն պատրաստվել: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին:

--00--ԱԹ