Դիտարկված գազալցակայաններում, բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում խախտումներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

բենզին

Օգոստոսի 19-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Դիտարկված գազալցակայաններում, բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում խախտումներ չեն արձանագրվել:

Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, պահպանվել են հակահամաճարակային անվտանգության բոլոր նորմերը: Դիտարկված թերությունները տեղում շտկվել են: ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:

--00—ՄՀ