Հայտնի է Կառավարության ՍԴ դատավորի նոր թեկնածուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News 

Շաթիրյան

Կառավարությունն արդեն որոշել է, թե Վահրամ Ավետիսյանի փոխարեն ում թեկնածությունն է առաջարկելու որպես Սահմանադրական դատարանի դատավոր: Armlur.am-ը տեղեկացել է, որ երկար քննարկումներից հետո ընտրությունը կանգ է առել Էդգար Շաթիրյանի վրա, որը կարճ ժամանակ եղել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, սակայն հետո հրաժարական էր տվել այդ պաշտոնից:

Կայքի տեղեկություններով՝ անգամ հանդիպման օր է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների և թեկնածուի միջև, օգոստոսի 22-ին նա հանդիպում կունենա իշխանական կուսակցության անդամների հետ, որից հետո թերևս նրան արդեն պաշտոնապես կառաջադրեն որպես ՍԴ անդամի թեկնածու:

Մեկնաբանության համար կայքը դիմել է Էդգար Շաթիրյանին, որը նշել է, թե այս պահին հանդիպման մասին որևէ տեղեկություն այս պահին չունի:

--00--ԱԹ