Ողբերգական դեպք. Գագարինում 4-ամյա տղան հոսանքահարվել ու մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

շտապ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմանում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի՝ մահացած վիճակում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ երեխան 4-ամյա տղա է, նա հիվանդանոց է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Գագարին ավանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան մահացել է էլեկտրահարվելու հետևանքով, և ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Սևանի բաժին:

Աղբյուրը հայտնում է նաև, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի հանձնարարականով երեխայի բնակության վայր է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը:

--00—ԼՄ