Երրորդ զորամիավորումում կայացել է նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

․

Երրորդ զորամիավորումում օգոստոսի 18-ին տեղի է ունեցել  նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։

Հրամանատարությունը բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին, հրահանգավորել լինել զգոն և պահպանել անվտանգության կանոնները։

--00--ԱՀ