Գագիկ Ծառուկյանը երբվանի՞ց օլիգարխ չէ. պարզաբանում է Վահե Էնֆիաջյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երբևէ օլիգարխ չի եղել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Գագիկ Ծառուկյանը, պետական պաշտոն զբաղեցնելով, երբևէ հարստություն չի կուտակել: Նա, Առինջ գյուղում բնակվելով, փոքր տնտեսությունը զարգացրել է բազմաթիվ ճյուղերում»,-բացատրել է Էնֆիաջյանը:

 Նա կարծում է, որ սխալ է օլիգարխ կոչել Ծառուկյանին: