«7-ի գործով» դատապարտված Հակոբ Հակոբյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News 

Հակոբ Հակոբյան

«Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Կարեւորելով 2008-ի իրադարձությունների հետեւանքով ապօրինի դատապարտված քաղբանտարկյալների` նոր իշխանությունների օրոք արագ արդարացման խնդիրը, իրավապահ եւ դատական համակարգում արդարադատության դեմ մեղանչած անձանց պատասխանատվության կանչելու եւ պատժելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով նաեւ Գլխավոր դատախազության ընթացիկ գործերով գերծանրաբեռնված լինելը, ինչի պատճառով ձգձգվում է իրավական այս գործընթացը եւ առաջացնում քաղբանտարկյալների դժգոհությունը, քաղբանտարկյալները ձեռնարկում են հիմնարար իրավունքի խախտման հիմքով արդարացման պահանջով վճռաբեկ բողոքներ ներկայացնելու գործընթաց՝ Գագիկ Ջհանգիրյանի կողմից իր գործով բերված բողոքի հիմքերով ու ընթացակարգով, եւ այսօր առաջին Վճռաբեկ բողոքն է ներկայացվել հայտնի «7-ի գործով» քաղբանտարկյալ, 225-րդ հոդվածով դատապարտված Հակոբ Հակոբյանի նկատմամբ կայացված վճռի դեմ»,- ։

--00—ՄՀ