Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4785 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News  

կորոնավիրուս

Ռուսաստանի 83 շրջանում կորոնավիրուսով վարակման 4785 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։  Մահացել է 110 մարդ, ապաքինվել է 6090 մարդ։

Երկրում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 942 106-ի։ Մահացել է 16 099 մարդ։ Հիվանդանոցներից դուրս է գրվել 755 513 մարդ։

Աշխարհում, ըստ ԱՀԿ տվյալների, վարակվածների թիվը գերազանցել է 21,5 միլիոնը։

--00—ՄՀ