Արգելվում է գրադարան այցելուների մուտքն առանց դիմակի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

գրադարան

ԱԱՏՄ-ն ներկայացնում է, թե համավարակի տարածումը կանխելու նպատակով գրադարանների համար անվտանգության ի՞նչ կանոններ են սահմանվել ՀՀ պարետի N 253-ն որոշմամբ։

Գրադարանի այցելուների սպասարկման կանոններ.

• Ընդհանուր մուտքի, բոլոր սրահների և ցուցասրահների մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին շենքերի մոտ անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներ (ալկոհոլային հիմքով), անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր,
• Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով օրական 1 անգամ,
• Աշխատողները պարտադիր կրում են դիմակ,
• Արգելվում է գրադարան այցելուների մուտքն առանց դիմակի,
• Գրադարանում գտնվելու ողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ,
• Նախքան գրադարան մտնելը այցելուները ջերմաչափվում են հեռավար ջերմաչափով,
• Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան,
• Անհրաժեշտ է ապահովել այցելուների հերթերի կառավարում՝ մուտքի մոտ և սպասասրահներում ապահովելով համապատասխան նշումներ կամ առցանց հերթագրման համակարգերի միջոցով,
• Ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն,
• Բոլոր ընթերցասեղաններին անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներ (ալկոհոլային հիմքով) ,
• Յուրաքանչյուր ընթերցողից կողմից վերադարձված գրքերն առանձնացվում են և չեն տրամադրվում առնվազն 1 օր։

--00--ԱԹ