Հայկական բարքերը խորթ են Եվրոպային․ ԼԳԲՏ ֆորումի չեղարկումը մտահոգել է ՄԱԿ-ի զեկուցողին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն լրագրողների հետ հանդիպման ժամանակմտահոգում է, որ Երևանում չի կայացել ԼԳԲՏ համաժողովը։ Նա այս մտահոգությունն այսօր արտահայտել է Երևանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ինձ մտահոգեց, որ այդ ֆորումը չեղյալ է հայտարարվել՝ մասնակիցների անվտանգությունից ելնելով։ Այս հարցը նաև բարձրացրել եմ ՀՀ իշխանությունների հետ հանդիպմանը: Կոչ եմ անում քայլեր ձեռնարկել՝ նման իրավիճակներից խուսափելու համար, որովհետև, եթե կազմակերպությունը չի կարողանում իր միջոցառումն իրականացնել բարենպաստ պայմաններում, ապա պետությունը պարտավոր է ապահովել մասնակիցների անվտանգությունը»,-կարծում է պաշտոնյան՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարությունը պարբերաբար հանդես է գալիս ազատ խոսքի կոչերով:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մտահոգել է նաև տեղեկությունը, թե Հայաստանում սահմանափակվում են սեռական և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ների հնարավորություններն ու իրավունքները:

«Որոշ պահանջներ ՀԿ-ներին ավելի ծանր վիճակում են դնում, քան գործարարներին: Կարևոր է, որ գործնականում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կառույցները կարողանան  օգտվել պետական միջոցներից»,-նշել է նա:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հայտարարել է, որ ՀՀ-ն ունի պարտավորություն ստեղծելու այնպիսի միջավայր, որպեսզի ՀԿ-ները գործեն առանց միջամտության: