Անշարժ գույքի կադաստրի գրասենյակներն այսուհետ կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 16, 24News

Thumbnail

Անշարժ գույքի կադաստրի գրասենյակներն այսուհետ Երևանում սպասարկում կիրականացնեն նաև շաբաթ-կիրակի օրերին: Այս մասին հայտարարություն է տարածել Կադաստրի կոմիտեն:

«Իրականություն դարձավ խոստումը. Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները (Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) վաղվանից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։ Շաբաթ օրը՝ ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, կիրակի՝ ժամը 9։00-ից մինչև 13։00-ն, և ինչպես մյուս բոլոր օրերին՝ առանց ընդմիջման։

Շաբաթ-կիրակի օրերի համար աշխատողները կվարձատրվեն իրենց դրույքաչափի կրկնապատիկով։

Իսկ կադաստրի մարզային գրասենյակները երկուշաբթի օրվանից կաշխատեն առանց ընդմիջման»,- ասված է հայտարարության մեջ: