Ժողովրդին պետք է ասել՝ կներես, մեր սխալները բազմաթիվ էին. Մարգարիտ Եսայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

«Հանրապետական կուսակցությունը բազմաթիվ սխալներ, բազմաթիվ թերություններ է ունեցել»: 24News-ի հետ զրույցում այդ մասին խոստովանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Մեր շատ պաշտոնյաներ, օլիգարխներ, որոնք ՀՀԿ-ի կողքին էին կամ կցված էին, իրենց ինչ-որ պահի բարձր դասեցին, օտարվեցին ժողովրդից և ժողովուրդը դա տեսավ: Ես ինքս խորհրդի նիստերի ժամանակ բազմիցս այդ մասին խոսել եմ, որ չի կարելի ժողովրդից հեռանալ: Դրա համար հիմա պետք է գնալ և ասել ժողովրդին՝ մեր սխալները գիտակցում ենք, ասում ենք քեզ՝ կներես»,-նշել է Եսայանը:

Պատգամավորը, սակայն, վստահ է, որ այդ սխալները ճակատագրական չէին:  

Մանրամասները՝ տեսանյութում։