ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Oգոստոսի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Յանչո Կոմիտովին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանը, առաջիկա ծրագրերին ու փոխգործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցերի:

--00—ԼՄ