Թուրքիան ու Ադրբեջանը հաջորդ հարվածին են պատրաստվում. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Տավուշյան իրադարձություններից հետո ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը էականորեն բարձրացել է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:  

«Առաջինն հերթին սա պայմանավորված է բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով, որտեղ, ըստ էության, բանակցությունները փակուղում են: 

Երկրորդը. Տավուշի մարտական գործողությունները մի կողմից ամրագրեցին բանակցային փակուղին, մյուս կողմից դրա հետևանքները Ադրբեջանի և Թուրքիայի համար բավականին ծանր էին»,- նշել է Աբրահամյանը:

Բանախոսի պնդմամբ, երբ վերլուծում ենք այս ամենին հետևած հայտարարությունները հատկապես Թուրքիայի ազդեցության մեծացման առումով, մեզ արդեն իսկ հուշում են, որ, ըստ էության, Թուրքիան ու Ադրբեջանը, չհամակերպվելով եղած ստատուս քվոյի հետ, այսօր նախապատրաստում են հաջորդ հարվածին:

Արցախի նախագահի նախկին խորհրդականն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի ասուլիսի ժամանակ հնչած ուշագրավ այլ մտքերի ևս, այդ թվում՝ դիրքերի կորուստների վերաբերյալ հայտարարությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ