Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 16, 24News

Thumbnail

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում: