Իրանը մեզ համար զգայուն հարց է. Զոհրաբ Մնացականյանը՝ «Восток-дело тонкое» ոճով՝ ՏԱՍՍ-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Հայաստան-Իրան հարաբերությունները շատ զգայուն են այդ երկրի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների խստացման ֆոնին։ Նման դիտարկում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացակայնանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ընթացքում։

Ի պատասխան ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին, թե Միացյալ Նահանգները Հայաստանի հանդեպ բարեկամական վերաբերմունք է ցուցաբերում, միաժամանակ, ակնհայտ դիմակայության մեջ է մեր դաշնակիցներից Իրանի հետ, Երևանն ինչպիսի՞ ռազմավարություն է որդեգրելու Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների ֆոնին՝ հայտնվելով «երկու կրակի արանքում», Մնացականյանը պատասխանել է.

«Դա Հայաստանի համար շատ զգայուն հարց է։ Իրանը մեր կարևոր գործընկերն է, համատեղ գործունեության հագեցած օրակարգ ունենք։ Մենք առաջինն էինք, որ 2015 թվականին ողջունեցինք միջուկային համաձայնագրի մասին բանակցությունների առաջընթացը»:

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարը նշել է, որ տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում Հայաստանի համար շատ կարևոր է լավ հարաբերություններ ունենալ Իրանի և մյուս գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ պետությունների հետ, որպեսզի համատեղ դիմագրավենք մարտահրավերները։