1 օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 39 դեպք

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 16, 24News

Thumbnail

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության եւ ծեծի 4-ական, յուրացման կամ վատնման 3, այլ երկրներում հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենայի հայտնաբերման ու թմրանյութի իրացման 2-ական, շորթման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի եւ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատություն ստանալու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 5-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: