Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News 

Արցախ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 32 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 8683 փորձանմուշի հետազոտություն:

--00--ԱԹ