ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կինը՝ Յուլիան, հայտնել է, որ տրանսպորտային ոստիկանությունը գտել է նյութը, որով թունավորել են իր ամուսնուն, և այդ նյութը վտանգավոր է շրջապատի համար:
Կինը հայտնել է, որ Նավալնու կողքին գտնվող անձանց անհրաժեշտ է հատուկ կոստյումներ տալ, դրա համար հրաժարվում են ամուսնուն դուրս թողնել իր մոտ:
«Ժամանակ են ձգում և դա անում են այն բանի համար, որ տոքսինների հետքերը վերանան: Որևէ վստահություն այս բժիշկների նկատմամբ չկա: Գլխավոր բժիշկը խուսափում է հանդիպել Ալեքսեյ Նավալնու հարազատների հետ, ոչինչ չեն ասում, նյութի մասին նույնպես լռում են. դա «քննության գաղտնիքներից» է»,- ասել է Յուլիան:
--00--ԱԹ