Ռուստամ Մախմուդյանին ներքին ձայնն է հուշել չառաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն ԱԺ արտահերթ ընտրություններին չի մասնակցում:

«Իմ ներքին ձայնը հուշեց, որ ավելի լավ է՝ այս պահին դադար վերցնել և գնալ ու զբաղվել մասնագիտական՝ իրավաբանի գործունեությամբ: Եվ արդեն իրականություն է, որ որևէ քաղաքական ուժի հետ ընտրություններին չեմ մասնակցում: Մնացածը ժամանակը ցույց կտա: Իհարկե, չեմ բացառում հետագայում նորից քաղաքական կյանք վերադառնալը»,-24News-ի հետ զրույցում ասել է Մախմուդյանը, ապա հավելել, որ քաղաքական միջավայրում հստակեցումների ակնկալիք ունի:

Մանրամասները՝ տեսանյութում։