4 տարի շարունակ մեր երկրում անընդհատ աղավաղվում է մի շատ կարևոր գործընթաց. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Արտակ

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Չորս տարի շարունակ մեր երկրում անընդհատ աղավաղվում է մի շատ կարևոր գործընթաց, որը ոչ թե Սերժ Սարգսյանի համար է կարևոր, այլ մեր երկրի համար է կարևոր։

Մեր երկրից, մեր ժողովրդից, մեր պետությունից ցանկանում են գողանալ շատ կարևոր հաղթանակ։ Եվ գողանում են նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Ապրիլյան պատերազմում մեր բանակի ու ժողովրդի հաղթանակը:

Հաղթանակ, որը քաղաքական, ռազմական ու դիվանագիտական մեծ հնարավորություններ է տվել Արցախյան բանակցային գործընթացին»:

--00—ԼՄ