Թուրքիայում ԻՊ անդամ լինելու մեջ կասկածվող 6 իրաքցի է ձերբակալվել

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News 

ԻՊ

Թուրքիայի հյուսիսային Սամսուն նահանգում Իրաքի քաղաքացիություն ունեցող 6 անձ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Սամսունի ահաբեկչության դեմ պայքարի նահանգային վարչության օպերատիվ խմբերը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության  անդամների հայտնաբերման ուղղությամբ Իլքադըմ և Թեքքեքյոյ շրջաններում համաժամանակյան օպերացիա են իրականացրել: 

Ձերբակալվածները կասկածվում են ԻՊ-ի անդամ լինելու մեջ: 

Նշվում է, որ վերոնշյալ անձանց բնակության վայրերում իրականացված հետախուզական աշխատանքների արդյունքում օպերատիվ խմբերը թվային միջոցներ են առգրավել։ 

--00--ԱԹ