Բերման է ենթարկել ավազակության համար մեղադրվող 40-ամյա Մանվելը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները Մարգարյան փողոցից բերման են ենթարկել 40-ամյա Մանվել Խ.-ին, որը օգոստոսի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

--00—ԼՄ