Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

ինքնաթիռ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկություններ է ներկայացրել Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթի վերաբերյալ: 

«Մոսկվա-Երևան - Օգոստոսի 27-ին (ժամը՝ 12։00), «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն.

Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N94 տոմսարկղից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։

Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։

Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին»,- հայտնում են դեսպանությունից։

--00--ԱԹ