Այո՛, «Կյանքի խոսքի» անդամներն ի՛նձ կգերադասեին․ Աճեմյանը՝ ՔՊ-ն լքելու պատճառների մասին

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

 ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը, որը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունից, հակված է հավատալու մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե Նիկոլ Փաշինյանը պատռել է ՔՊ նախընտրական ցուցակը։ Այդ մասին նա հայտարարել է 24News-ի հետ զրույցում։

«Ինձ բավարում էր նույնիսկ  ցուցակի վերջին տեղում լինելը։ Այո՛, ես  ապացուցելու բան ունենի և վստահ էի, որ կհաղթանակեմ իմ հարած կրոնական  կազմակերպության աջակցությամբ։

Աճեմյանը նշում է, որ իրեն մեղադրում էին տուփերով ձայներ ունենալու մեջ և համոզմունք ունի, որ այն ընտրատարածքում, որտեղ իրենցից բացի, ևս չորս ՔՊ-ական թեկնածուներ կային, մրցակից էին տեսնում իր մեջ։

Ո՞ր կուսակցության հետ է փոխարինել ՔՊ-ն Աճեմյանը, ի՞նչ կապ ունի «Աշտարակ կաթի» նախկին սեփականատիրոջ հետ, ինչո՞ւմ է մեղադրում ՔՊ ղեկավարությանը և ՔՊ-ն լքելու իրական պատճառների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։