Լուկաշենկոն հայտարարել է՝ Տիխանովսկայային ինքն է օգնել, որ սահմանն անցնի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն է օգնել նախագահի թեկնածու Տիխանովսկայային, որ վերջինս սահմանն անցնի: Նա նաև հայտնել է`Տիխանովսկայան ինքն է խնդրել օգնել: 

Լուկաշենկոն նախագահի նախկին թեկնածուին համարում է «նորմալ կին, ով սիրում է իր երեխաներին»: 

«Նրան գցել են մոխրի վրա, և նա այսօր այրվող փայտի կտորների վրա է: Նրան մոլորեցրել են Լիտվայի ԱԳ նախարարությունը, հատուկ ծառայությունները: Նա արդեն սկսել է հայտարարություններով հանդես գալ»,- ասել է նա:

Բելառուսի նախագահը նշել է, որ Եվրամիության կողմից խոստացված ֆինանսական աջակցությունը չի կարող ցուցարարներին հասնել իշխանությունից թաքուն: 

--00--ԱԹ