Հայտնաբերել և այրել են 2 տոննա 451 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 20-ից 21-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 451 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Բացի այդ, տնամերձ 9 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 436 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 146 գրամից ավելի մարիխուանա և հերոին։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

--00--ԱԹ