Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում բախվել են «Մերսեդեսն» ու երթուղայինը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

բախում

Օգոստոսի 21-ին` Ժամը 16։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

ԱԻՆ տրամադրած լուսանկերներից երևում է, որ վթարվել են «Մերսեդես» ավտոմեքենան և Երևանի երթուղիներից մեկը սպասարկող միկրոավտոբուսը:

1

--00—ԼՄ