Երևանում 24 ժամով արգելվել է մարզասրահի ու հագուստի սրահի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

ԱԱՏՄ

Մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Վլադ ֆիթնես» մարզասրահի և «Բրոնքս» հագուստի սրահի գործունեությունը՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցների նախորդ օրերին իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով և պարետի որոշմամբ։

Այս տնտեսավարողների մոտ տեսուչներն արձանագրել էին մեկից ավելի խախտումներ, որոնց չպահպանումը կարող էր նպաստել կորոնավիրուսի տարածմանը։

Պայմանավորված համավարակի լայն տարածմամբ` անվտանգության նորմերը շարունակում են խիստ դիտարկվել։

Դրանց չպահպանումը ենթակա է վարչական պատասխանատվության։