Երևան-Սևան մայրուղին բացվել է. ձկնորսներին հուզող հարցերը պատասխան կստանան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

սևան

Երևան-Սևան մայրուղին բացվել է: Բողոքի ակցիա իրականացնող ձկնորսները պայմանավորվածություն են ձեռք բերել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Լրագրողների հետ զրույցում մարզպետը նշեց, որ բոլորը գիտակցում են՝ տարիներ շարունակ չկարգավորված խնդիրների կարգավորման ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ: 

Սանոսյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն՝ հանգիստ մթնոլորտում շաբաթ-կիրակի օրերին ձկնորսները իրենց տեսած խնդիրների տեքստային ձևակերպում կանեն թղթի վրա ու կհանձնեն Շրջակա միջավայրի նախարարությանը, վերջիններս էլ, հնարավոր է, տան ձկնորսներին հուզող հարցերի պատասխանները:

Հիշեցնենք, այսօր ձկնորսներն իրենց մեքենաներով փակել են Երևան-Սևան մայրուղին. նրանք դժգոհ են, որ իրենց արգելել են ձուկ որսալ:

--00--ԱԹ