Սերժ Սարգսյանը մեսիջներ տվեց համանախագահներին, Ադրբեջանին ու մեր ներքին կյանքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Ցավով եմ վերաբերում 1991 թ․-ից ՀՀ-ում  ձևավորված քաղաքական այն մշակույթին, երբ քաղաքական բարձաստիճան պաշտոնաթող այրերը երկար ժամանակ լռում են և դրանով ձևավորում ինտրիգ։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը։

Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսի մասին՝ նա նկատել է, որ, մեսիջներ կային համանախագահներին, Ադրբեջանին, միջազգային հանրությանն ու մեր ներքին կյանքին։

«Միգուցե կային նաև բաներ, որոնք շատ մարդկանց համար նորությունն էին, բայց շատերի համար էլ վերհիշման իմաստով էր օգտագործվում։ Այսօր եթե մի քաղաքական գործիչ գաղափար է ասում, դա չի նշանակում, որ քաղաքական հայտ է ներկայացնում»,- կարծում է Թևան Պողոսյանը։

--00—ԼՄ