ՌԴ-ի հետ գործակցում ենք հստակ ձևաչափով. ԱԳՆ պաշտոնակատարը՝ ՏԱՍՍ-ի հետ զրույցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։ Այդ մասին ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով երկկողմ հարաբերությունների մասին հարցին։

«Դուք լավ գիտեք գիտեք, թե որքան հագեեցած ու դինամիկ է հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգը՝ գիտությունից, մշակույթից, կրթությունից մինչև տնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ և, իհարկե, ռազմատեխնիկական գործակցություն: Մենք ունենք դաշնակցային ամուր կապեր, գործում ենք հստակ ձևաչափով»,- ասել է Մնացականյանը։

Նա նշել է, որ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերությունները դրսևորվում են նաև այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ԵՏՀ-ն և ՀԱՊԿ-ը։