20 դիրք չենք կորցրել, եղել է 2 բարձունք՝ արմատապես փոփոխություն չմտցնող․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

«Տավուշյան դեպքերն ունեին մեկ կարևոր նշանակություն. իրակնացվում էր ադրբեջանա-թուրքական տանդեմի ներքո։ Սկսվում է նոր ագրեսիվ քաղաքականություն, և սա մենք պետք է շատ լուրջ ընդունենք։ Չի բացառվում, որ այս ֆոնին Ադրբեջանը նորից փորձի ինչ-որ տեղ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար նոր լարվածություն օջախներ ստեղծել։ Թեպետ հիմա սա ավելի բարդ կլինի»։ Այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդատու Դավիթ Բաբայանը։

«Պատերազմ սկսելն այնքան էլ հեշտ գործընթաց չէ. դա միայն Ադրբեջանի քմահաճույքը չէ։ Վատ է, որ մենք 2016-ին ունեցանք դիրքային կորուստ։ Այն ժամանակ նրանց նպատակը երկու դիրք վերցնելը չէր, այլ այն, որ «բլից կրիգի» միջոցով, երկու հզոր հարվածով հասնեին ՀՀ սահմանին։ Հարավից գրավեին Մեղրին, հյուսիսից հասնեին մինչև Սևան։ Այնուհետև կենտրոնական հատվածից պետք է լիներ շատ հզոր հարված Ստեփանակերտի վրա մոտ մի քանի 100 տանկով, բայց քանի որ հարձակումը ձախողվեց, նրանք հասկացան, որ այն հնարավոր չէ»,- ասել է Դավիթ Բաբայանը, ապա հավելել, որ եթե դիտարկենք այս տեսանկյունից, կտեսնենք, որ Ադրբեջանը հասել է շատ չնչին հաջողությունների։

Ըստ Բաբայանի՝ քառօրյայի ժամանակ մենք 2 տասնյակից ավելի դիրք չեն կորցրել։

«Երկու բարձունք է եղել, որն արմատապես փոփոխությունն չի մտցրել»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ