ՀՌՀ-ում սկսվել է հեղինակազորման հայտերի ընդունման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով նիստ է գումարել՝ օրակարգում 9 հարցով. «ԳԵՂԱՄԱ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ», «ՖՈՐՏՈՒՆԱ», «ՑԱՅԳ», «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ»,  «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ», «ՇԱՐԿ», «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի, «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի և ««ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ  ընկերության  նկատմամբ  հարուցված  վարչական  վարույթը կարճելու  մասին»  հարցի  վերաբերյալ։ Այս մասին ասված է ՀՌՀ հաղորդագրությունում։

«Հանձնաժողովի անդամները քննարկելով «ԳԵՂԱՄԱ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ», «ՖՈՐՏՈՒՆԱ», «ՑԱՅԳ», «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ», «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ», «ՇԱՐԿ», «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությունների ներկայացրած հեղինակազորման հայտերը և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի դրույթներով, բավարարել են բոլոր հայտերի պահանջները և ընկերություններին հեղինակազորել՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ»:

Նշված է նաեւ, որ Հանձնաժողովի Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը ներկայացնելով «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումը նշել է, որ ընկերությունը դիմումին կից ներկայացրել է լիցենզիայի բնօրինակը (տրման ամսաթիվը՝ 05.11.2019թ., սփռման տարածքը՝ ՀՀ), հետևաբար դիմումն  ենթակա է բավարարման:

«Իսկ ««ՌԱԴԻՈ  ԱՎՐՈՐԱ»  ՍՊ  ընկերության  նկատմամբ  հարուցված  վարչական  վարույթը կարճելու  մասին»  հարցը ներկայացնելիս նշել՝ արարքը, որի համար Ընկերության նկատմամբ բացվել է վարույթ, համապատասխանում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի  60-րդ հոդվածի 18-րդ մասի  հատկանիշներին, իսկ օգոստոսի 7-ին ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով վարույթի համար հիմք հանդիսացած արարքի վերաբերյալ կա այլ իրավական կարգավորում։ Հաշվի առնելով այս հանգամանքը ՀՌՀ-ն  որոշել է ընկերության նկատմամբ  հարուցված վարչական վարույթը  կարճել», նշված է ՀՌՀ հաղորդագրությունում:

--0--ԱՀ