Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

եղանակ

Հանրապետության տարածքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում  հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով, 24-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Աղյուսակ

Երևան քաղաքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:  24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

աղյուսակ1

--00--ԱԹ