Ազգային ժառանգության կոթողների անմխիթար վիճակը պահանջում է հրատապ քայլեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում «Մշակութային ժառանգության հանդեպ մեր վերաբերմունքը բնորոշում է մեզ» վերտառությամբ գրառում է արել, որում նշել է.

«Գործընկերներիս հետ քննարկել ենք մշակութային և զբոսաշրջային վայրերի պահպանության հարցերը: Ազգային ժառանգության կոթողների, որոշ դեպքերում անմխիթար վիճակը պահանջում է հրատապ քայլերի ձեռնարկում: Հետևյալ խնդիրը լուծելու համար որոշվեց որդեգրել՝ պետական իշխանություն - ՏԻՄ - Հայ Առաքելական Եկեղեցի համագործակցության աշխատանքային ձևաչափը:

Կարճ ժամանակում ճիշտ կառավարման պլանի ներդրմամբ պետք է հասնենք այնպիսի ստանդարտների, որը ոչ միայն կլուծի կոթողների պահպանության հարցը, այլև նոր լույսով կներկայացնի դրանք թե հայաստանյան, և թե արտասահմանյան զբոսաշրջիկներին»:

--00--ԱԹ