Գիտակցո՞ւմ են, որ նման քայլով չլուծված խնդիրների բեռ են ավելացնում պետության վրա. Վարոսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միացնելու նախագծին:

«Ոլորտի մասնագետները լավ գիտեն, թե ՀՀ Վճռաբեկ դատարանով անցած ու իրավական լուծում չստացած քանի հարց է իր կարգավորումը ստացել Սահմանադրական դատարանում անցած 25 տարիների ընթացքում։

Հիմա սահմանադրական ու վճռաբեկ դատարանները բացարձակ անհասկանալի քաղաքական նպատակներով միցնել ցանկացողները արդյոք գիտակցո՞ւմ են, որ նման քայլով նաև չլուծված խնդիրների բեռ են ավելացնելու պետության վրա»,-գրել է Վարոսյանը։

--00—ԼՄ