Հնդկաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 3 միլիոնից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

կորոնավիրուս

Հնդկաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 3 միլիոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է կորոնավիրուսի հետազոտական կենտրոնը:

Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 3 մլն 1379 է: Վերջին մեկ օրվա ընթացքում դեպքերի թիվն ավելացել է 28 հազար 11-ով: Կորոնավիրուսը հաղթահարել է 767 հազար 477 հոգի, մահացել՝ 56 հազար 194 մարդ:

Թեստավորվել է 34 մլն 491 հազար 73 մարդ:

--00--ԱՀ