Վերջին 1 օրում Արցախում COVID-19-ով վարակման 2 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

1

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ  են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ և գտնվում էին մեկուսացման մեջ։

Առողջացել է 1 քաղաքացի։

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 270 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 31 քաղաքացի: 

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 191  նմուշառում է իրականացվել: 
Մինչ այսօր կատարվել է  8988 փորձանմուշի հետազոտություն:

--00—ԼՄ