Անկախությունը մեր ու մեր զավակների ապագայի փառահեղ ճանապարհն է. Վանեցյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Արթուր

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ։ 

«Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ։ Անկախությունը մեր ու մեր զավակների ապագայի փառահեղ ճանապարհն է, որ պիտի պահպանենք ու զարգացնենք՝ աշխատելով, նվիրվելով, կառուցելով, տնկելով, իրար հարգելով, սուտն ու կեղծիքը մերժելով, մեծամիտ անկարողությունն ու հոխորտացող վախկոտությունն արհամարհելով, մարդկանց վաստակը գնահատելով և բոլորի համար ինքնադրսևորվելու ու արարելու ուղիներ բացելով։

Կեցցե՛ Հայոց պետականությունը»,-գրել է նա։

--00—ԼՄ