Վրաստանում միկրոավտոբուսն ընկել է մոտ 80 մ բարձրությունից. 17 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

վրաստան

Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել: Այս մասին գրել է Aliq.ge- ն։ 

Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր:

Տեղում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, ինչպես նաև մահացածների նույնականացում է կատարվում:

Քննություն է նշանակված`  վթարի հանգամանքները պարզելու նպատակով: Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ-ի   276 հոդվածով`  «Տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում անվտանգության կանոնների խախտումը»:

-- 00—ՄՀ