Սիսիանում շենքի հարևանությամբ գտնվող հողամասում գտնվել է երկու ական

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News  

ական

Օգոստոսի 24-ին, ժամը 07:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում զինամթերք է հայտնաբերվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շենքի հարևանությամբ գտնվող հողամասում գտնվել է երկու ական։

Փրկարարները սահմանազատել են նշված տարածքը:

Հերթապահություն է սահմանվել Սիսիանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից։ 

-- 00—ՄՀ