Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 58 մարդ․ հաստատվել է վարակման 33 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ  24,  24News 

կորոնավիրուս

Հայաստանում օգոստոսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի 33 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 825 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 58 մարդ, շարունակում  է  բուժվել  5666-ը:

Հիվանդության  բռնկումից  ի  վեր՝  Հայաստանում  ընդհանուր  առմամբ  ապաքինվել  է 36 049 մարդ։

Կորոնավիրուսի  հետևանքով  գրանցվել  է  մահվան  ևս  2 դեպք։  Մահացածների  ընդհանուր  թիվը 854  է։  Այլ  պատճառով  գրանցված  մահվան  դեպքերի  թիվը  հասել  է  256-ի։

Ընդհանուր  առմամբ  թեստավորվել  է 195 574   քաղաքացի,  մեկ  օրվա  թեստերի  քանակը 380  է: 

--00--ՄՀ