Գերմանիայի կառավարությունը չի բացառել, որ Նավալնուն կարող էին թունավորել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

Նավալնի

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը չի բացառել, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն կարող էին թունավորել:

«Պարզ էր, որ նրա ժամանումից հետո պետք է նրա անվտանգության ապահովման միջոցներ կիրառվեն, քանի որ խոսքը պացիենտի մասին է, ում, հնարավոր է, փորձել են թունավորել: Միջգերատեսչական զրույցների ժամանակ որոշում է կայացվել այդ խնդիրը դաշնային մակարդակում լուծե, իսկ դա նշանակում է՝ քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունն ունի դրա իրավական հիմքերը»,- ասել է նա:

--00--ԱԹ