Գիշերը պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 9 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News  

ավտո

Օգոստոսի 21-ի գիշերը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում՝ բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով։

Հայտնաբերվեց նման երկու մեքենա։ Բացի այդ, հայտնաբերվեցին հատուկ ձայնային ազդանշաններով շահագործվող` 1, թաղանթապատված դիմապակիով՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, հետախուզման մեջ գտնվող՝ 5, փոխարինված համարանիշերով՝ 1 տրանսպորտային միջոց։

Օրինազանց վարորդներից երեքը ալկոհոլ օգտագործած վիճակում էին, մեկը վարորդական իրավունքի վկայական չուներ։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 մեքենա։
Հարգելի՛ վարորդներ, պահանջում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները. նմանօրինակ ուժեղացված ծառայություններն ամենօրյա են։

-- 00—ՄՀ