Լիբիայի Ազգային բանակի խոսնակը հայտարարել է, որ Թուրքիան նախապատրաստվում է պատերազմի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News  

Լիբիա

Գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի խոսնակ Ահմեդ Միսմարին հրադադարի վերաբերյալ կայացած համաձայնությունից հետո հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Ազգային համաձայնության կառավարության և գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի միջև կայացած համաձայնությամբ հաստատվել է հրադադարի ռեժիմ։

Ըստ կայացած համաձայնության՝ 2021 թվականի մարտ ամսին ընտրություններ են տեղի ունենալու և նավթի արդյունահանումը շարունակվելու է։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ չնայած այս զարգացումներինՀաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի խոսնակը նշել է, որ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունն ու Թուրքիան նախապատրաստվում են հարձակման, իսկ իրենք էլ լիովին կազմ ու պատրաստ են հակահարված տալ այդ հարձակմանը։

--00--ԱԹ